Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 1-ին հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը և ԱՁ Անուշ Հարությունյանի հայտը․
1. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի Կենտրոնական փողոց, 102 հասցեում գտնվող առևտրի սրահում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելու համար ԱՁ Անուշ Հարությունյանին տալ թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: