Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 հոկտեմբերի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 04 որոշման քաղվածքը, Եղեգնաձոր նոտարական տարածքի նոտար Սոնյա Փայլակի Պողոսյանի կողմից 2011 թվականի օգոստոսի քսանին հաստատված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը (ժառանգական գործերի համար՝ 172), Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար Լուսինե Կարենի Սանթոյանի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 29-ին հաստատված՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (ժառանգական գործերի համար՝ Ժ/Գ307/2025), ժառանգ Վալոդյա Դիմիտրիի Գրիգորյանի դիմումը և առաջին պետական գրանցման հանգամանքը.

1. Ճանաչել քաղաքացի Վալոդյա Դիմիտրիի Գրիգորյանի (ծնված 13.07.1969թ.) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնք, Մալիշկա բնակավայր, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք 4 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների (անասնաշենք, ծածկ, թոնրատուն) և ավել օգտագործվող 300 քառ. մ բնակելի կառուցապատման հողի նկատմամբ (կադաստրային ծածակագիր՝ 10-032-0111-0003-ից), իսկ ավել օգտագործվող 224․65 քառ․մ հողը թողնել համայնքի տնօրինմանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավել օգտագործվող հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

3. Բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը, կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ. համապատասխանում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՌՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner