Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և «Արագիլ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Հայկանուշ Սահակյանի դիմումը.
1․ «Արագիլ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 2686771) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Գ. Նարեկացու փողոց, 10 շինություն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։