Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և Նաիրի Վահագնի Հարությունյանի դիմումը.
1․ Հանգուցյալ՝ Տիգրան Համբարձումի Հարությունյանին (մահացած` 20.03.1982թ.) պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Հ. Թումանյան փողոց 4 տուն հասցեում գտնվող 0.14400 հա մակերեսով անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր` 10-001-0020-0018-ից) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Հ. Թումանյան փողոց 4 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։