|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2025 թվականի N 117-Ա |
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով․ 1. Եղեգնաձոր համայնքի (բնակավայրերի) նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախող` Արցախյան 2-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած, ինչպես նաև՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքների անդամների տեղական վճարի (վարձավճար, ծնողական վճար) նկատմամբ սահմանել արտոնություն` զրոյական դրույքաչափ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ |
Կողմ -11 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|