Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 111-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 111-Ա

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 8 նստաշրջանի առաջին՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։

3) Եղեգնաձոր համայնքի համայնքային սոցիալական ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը հաստատելու մասին:

4) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 120-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

5) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 122-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

6) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցներից վարձակալության տրամադրելու մասին։

7) Տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին։

8) «Մալիշկա ռեսուրսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող գործունեությանը համաձայնություն տրամադրելու մասին։

9) Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։

10) «Եղեգնաձոր ՖԱ» սպորտային և մշակութային հասարակական կազմակերպությանը նվիրատվություն կատարելու մասին։

11) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -11

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner