Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Սամվել Գրիգորյանի կողմից.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Պ.Սևակի փողոց, 1/21 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27.33 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 25.14 քմ, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0049-0163) ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Սամվել Գվիդոնի Գրիգորյանին. շինության համար՝ 49 500 (քառասունիննը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 121 400 (մեկ հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 170 900 (մեկ հարյուր յոթանասուն հազար իննը հարյուր) ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: