Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 112-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 112-Ն

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով.

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Եկամտային մասում՝

ա. օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ տողին (տող 1393) ավելացնել 16 968 500 (տասնվեց միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,

բ. համայնքային սեփականություն համարվող հողի օտարումից գոյացած 31 520 000 (երեսունմեկ միլիոն հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե՝ հողի օտարումից մուտքեր տողին (տող 6410)․

2) Ծախսային մասում ավելացնել՝

ա) գործառնական դասակարգման բաժին 05 խումբ 06 դաս 01 (շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածին՝ 6 150 000 (վեց միլիոն հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին շրջակա միջավայրի պահպանման և կանաչապատման լրացուցիչ աշխատանքների իրականացման ֆինանսավորման համար,

բ) գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 05 դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին՝ 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ` ճանապարհային նշանների և արհեստական անհարթությունների ձեռքբերման, 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին՝ 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ նշագծման աշխատանների ֆինանսավորման համար,

գ) գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 02 դաս 04 (ոռոգում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր համայնքի ոռոգման ցանցերի ընթացիկ վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար,

դ) գործառնական դասակարգման բաժին 08 խումբ 02 դաս 04 (այլ մշակութային կազմակերպություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի գրադարանի ընթացիկ նորոգման աշխատանքների ֆինանսավորման համար,

ե) գործառնական դասակարգման բաժին 09 խումբ 01 դաս 01 (նախադպրոցական կրթություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ 900 000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ՝ «Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցային կահույքի ձեռքբերման համար, 1.5-5 տարեկան կրթության և զարգացման առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթության ապահովման ֆինանսավորում՝ «Եղեգնաձորի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող թվով 6 (վեց) երեխաների համար՝ 229 625 (երկու հարյուր քսանինը հազար վեց հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ, «Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող թվով 12 (տասներկու) երեխաների համար՝ 459 250 (չորս հարյուր հիսունինը հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ, Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ հաճախող թվով 6 (վեց) երեխաների համար՝ 229 625 (երկու հարյուր քսանինը հազար վեց հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ,

զ) գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 06 դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի շուկայական գնահատման համար, 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր համայնքում գազաֆիկացման աշխատանքների և բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ 10 000 000 (տաս միլիոն) ՀՀ դրամ՝ մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ծրագրի (Գլաձոր բնակավայրի մշակույթի տան նախասրահի վերանորոգում) և «Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքների թիվ 2 կատարողականի ֆինանսավորման համար,

է) գործառնական դասակարգման բաժին 06 խումբ 04 դաս 01 (արտաքին լուսավորություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին՝ 17 500 000 (տասնյոթ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ` ՀՀ Վայոց ձորի մարզի, Եղեգնաձոր համայնքի Կամոյի, Չալաբյան, Մշեցու, Թամանցիներ և Չարենց փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների ֆինանսավորման և մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ծրագրի ֆինանսավորման համար (Գետափի լուսավորություն), 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին՝ 2 520 000 (երկու միլիոն հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության ծառայությունների մատուցման ֆինանսավորման համար,

ը) գործառնական դասակարգման բաժին 08 խումբ 01 դաս 01 (մարզական միջոցառումներ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածին՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ «Եղեգնաձոր ՖԱ» սպորտային և մշակութային հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար,

թ) գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 01 դաս 01 (օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման՝ 4237 (ներկայացուցչական ծախսեր) հոդվածին 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ, 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածին 500 000 ( հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ գրասենյակային գույքի ձեռքբերման համար:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -11

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner