Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, հիմք ընդունելով Եղեգնաձորի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 1990 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 10 արձանագրության քաղվածքը և քաղաքացի Էդիկ Ազատյանի կողմից լիազորված անձ Վահե Ազատյանի դիմումը․
1․ Վերականգնել քաղաքացի Էդիկ Սիմոնի Ազատյանին հատկացված՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Ա. Միկոյան փողոց 22/13 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0․00310 հա բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր` 10-001-0058-0001-ից) հողհատկացման փաստաթղթային հիմքերը և ճանաչել նրա սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասին տալ ճշտված հասցե՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ա. Միկոյան փողոց 22/13 հողամաս:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: