|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2025 թվականի N 118-Ա |
«ՄԱԼԻՇԿԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱԼԻՇԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 20-ին Մալիշկա բնակավայրում անցկացված հանրային լսման արդյունքները․ 1․ Տալ համաձայնություն՝ «Մալիշկա ռեսուրսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող գործունեությանը, համաձայն որի նախատեսվում է Մալիշկա բնակավայրում Սպիտակասարի կրաքարերի հանքավայրի շահագործում, օգտակար հանածոների արդյունահանում։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
Կողմ -11 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|