11.05.24
«Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսի վերաբերյալ
|
Մայիսի 10-ին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի սկզբնամասում տեղի ունեցավ Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների «Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում «Հայկական գույներ», «Լավագույն բնանկար», «Տարբերվող ստեղծագործ միտք» անվանակարգերում հաղթողները ստացան պատվոգրեր:
|
|
09.05.24
Հարգանքի տուրք՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
|
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ. Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ մարզային իշխանության ներկայացուցիչների, աշխատակազմի, համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցների և բնակիչների ուղեկցությամբ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին: Համայնքի բնակավայրերում ևս հարգանքի տուրք է մատուցվել զոհված հերոսների հիշատակին։
|
|
08.05.24
Հարգանքի տուրք՝ Երկրապահի օրվա կապակցությամբ
|
Երկրապահի օրվա կապակցությամբ Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգում գտնվող Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին:
|
|
08.05.24
«Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսի վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ մայիսի 10-ին ժամը 18:30-ին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի սկզբնամասում (Շահումյան փողոց) տեղի կունենա Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների «Ստեղծագործի՛ր» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Սիրով հրավիրում ենք բոլորին:
|
|
07.05.24
Ծաղկեդրում՝ Հաղթանակի օրվա առթիվ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 9-ին ժամը 11:00-ին Եղեգնաձոր համայնքի բոլոր բնակավայրերում ծաղիկներ են խոնարհվելու մեր անմահ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրներում:
|
|
02.05.24
Համայնքի ղեկավարը հյուրընկալել է Գեղարվեստի դպրոցի սաներին
|
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը հյուրընկալել է Գեղարվեստի դպրոցի աշակերտուհիներ Միլենա Բաբայանին և Թամարա Գևորգյանին, որոնք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում կայացած «Գծանկար» առարկայի համահայկական օլիմպիադայում զբաղեցրել են համապատասխանաբար 1-ին և 3-րդ պատվավոր հորիզոնականները: Համայնքի ղեկավարը շնորհավորել է նրանց փայլուն հաղթանակների կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
|
|
29.04.24
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված նպատակային ուսուցման տեղերի վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանվել են 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |