Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, Եղեգնաձորի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 1990 թվականի մայիսի 27-ի որոշումը և քաղաքացի Ժորիկ Աշոտի Աղաջանյանի դիմումը.
1․ Քաղաքացի Ժորիկ Աշոտի Աղաջանյանին հատկացված 0.07832 հա մակերեսով (կադաստրային ծածլագիր` 10-001-0177-0003) անշարժ գույքին տրամադրել հետևյալ ճշտված հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Պ. Պռոշյան փողոց, 6-րդ նրբանցք, 6 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։