Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 23.09.2019թ.-ի թիվ 79-Ա որոշումը.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող և Հրանուշ Յախշիբեկի Եսայանին վարձակալական իրավունքով պատկանող 10-001-0051-0111 կադաստրային ծածկագրով, 0.0028 հա մակերեսով, համայնք Եղեգնաձոր ք. Անդրանիկի փողոց 12/7 հասցեում գտնվող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել Հրանուշ Յախշիբեկի Եսայանին։
2.Վաճառքի գինը սահմանել 34776 /երեսունչորս հազար յոթ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում Հրանուշ Եսայանին որոշման մասին իրազեկելու պահից: