Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29 դեկտեմբերի 2005թվականի թիվ 2387-Ն որոշումը և հաշվի առնելով ավագանու 27.12.2019թ-ի թիվ 98-Ն որոշումը.
1. Վիգեն Ռոմիկի Բադալյանին և համասեփականատեր Վահե Ռոմիկի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող համայնք Եղեգնաձոր ք․ Նարեկացու փողոց 3/1-5 /սեփականության իրավունքի վկայական թիվ 24122019-10-0005 / , համայնք Եղեգնաձոր ք․ Նարեկացու փողոց 3/4 /սեփականության իրավունքի վկայական թիվ 24122019-10-0004/ ,համայնք Եղեգնաձոր ք․ Նարեկացու փողոց 3/21 /սեփականության իրավունքի վկայական թիվ 21012020-10-0002 / հասցեներում գտնվող առևտրի սրահները միավորել և տրամադրել հետևյալ հասցեն`համայնք Եղեգնաձոր ք․,Նարեկացի փողոց թիվ 3/4։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։