Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.09.24 «Չիր-Չիր» ծրագրի վերաբերյալ
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Չիր-Չիր» ծրագրի շրջանակում մեկնարկում է նոր վերապատրաստման դասընթաց «Չրերի պահպանում և վերամշակում» թեմայով, որը նախատեսված է Վայոց Ձորի, Արարատի և Արագածոտնի մարզերի չրարտադրությամբ զբաղվող անձանց համար։ Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությամբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամտի աղբյուրենրի ստեղծմանը՝ մասնագիտական կարողությունների զարգացման և գույքի տրամադրման միջոցով։Մեկօրյա դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան մասնակացության հավաստագրեր և կհանձնեն քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից ամենաբարձր միավորներ ստացած ... Մանրամասն
19.09.24 ՀՀ-ում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման վերաբերյալ

Հարգելի՛ բնակիչներ.

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշումը, որը ներառում է․

1) մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը

2) մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը։

Որոշումը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/43282/ :

18.09.24 Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի N1394-Լ որոշման վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ.Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի N1394-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև որոշման հավելվածում ներառված         Ձև N 7-ը (ձեռքբերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու վերաբերյալ դիմում), Ձև N8 (հայտարարության ձև ), Ձև N 9 (Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ... Մանրամասն
18.09.24 Անկախության տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց

Եղեգնաձորի համայնքապետարանը սեպտեմբերի 21-ին բոլորին հրավիրում է քաղաքային ամֆիթատրոն՝ միասին նշելու ՀՀ Անկախության տոնը:

Միջոցառումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝ 

18:00-համերգային ծրագիր տեղական կատարողների մասնակցությամբ, 

19:00-ելույթ կունենա սիրված և ճանաչված երգչուհի Նանան:

 

 

16.09.24 «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի վերաբերյալ
«Արվեստ23» ՀԿ-ն մեկնարկում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիր  Արցախում ծնված և Արցախից տեղահանված մինչև 18տ. տաղանդավոր պատանի երաժիշտների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր և տավիղ:Ծրագրին կարող են դիմել Արցախում ծնված և Արցախից տեղահանված այն պատանի երաժիշտները, որոնք․բնակվում են ՀՀ-ում,դիմում-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ մինչև 18 տարեկան են (18-ը ներառյալ),հանդիսանում էին Արցախի երաժշտական/արվեստի դպրոցի/քոլեջի/վարժարանի սան և տեղահանումից հետո շարունակում են իրենց երաժշտական կրթությունը ՀՀ-ի երաժշտական/արվեստի դպրոցում/քոլեջում ... Մանրամասն
13.09.24 «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնի շրջանակում Եղեգնաձոր համայնքի պատվիրակության անդամներն արժանացել են շնորհակալագրերի

Սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացված «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնին բարձր մակարդակով մասնակցության համար շնորհակալագրերի են արժանացել Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Եղեգնաձորի գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ը, Գլաձորի «Սալմաստ» պարային համույթը, ծղոտագործ Արթուր Պետրոսյանը: 

 

09.09.24 «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնի վերաբերյալ

Սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անց է կացվել  «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը, որին մասնակցել է Եղեգնաձոր համայնքի պատվիրակությունը: Փառատոնի ընթացքում ներկայացվել են համայնքի տաղանդաշատ արվեստագետների, Գեղարվեստի դպրոցի և Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքները, կազմակերպվել են վարպետաց դասեր, ելույթ է ունեցել «Սալմաստ» պարային համույթը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner