Հարգելի՛ բնակիչներ.
Մեր համայնքը մասնակցելու է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին: Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:
Ծրագրին մասնակցության նպատակով ձևավորվում է Նախաձեռնող խումբ: Եթե ունեք Նախաձեռնող խմբին անդամակցելու ցանկություն և ծրագրային գաղափարներ խնդրում ենք դիմել Եղեգնաձորի համայնքապետարան մինչև սույն թվականի ապրիլի 15-ը:
Հեռ. 028122020
Էլ. Հասցե yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am