Հարգելի՛ բնակիչներ՝
Սույն թվականի մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 1-ին մասնակցության հետ կապված համայնքային առաջին ընդհանուր ժողով: Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 1-ի նպատակը համայնքների առաջնային սոցիալ-տնտեսական կարիքների բավարարումն է: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային առաջին ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին Ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով:
Հեռ. 028122020
Էլ. հասցե.yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am