Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշման, հիմք ընդունելով քաղաքացի Մանե Բարսեղյանի 2025 թվականի հուլիսի 3-ի դիմումը (մուտքի թիվ՝ 629դ), այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոց, 1/29 հասցեում ինքնակամ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև՝ այն, որ ինքնակամ կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոց, 1/29 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.00679 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ ըստ չափագրման տվյալների 100․35 քմ արտաքին մակերեսով շինությունը (ներքին մակերեսը՝ 80.27 քմ, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 20226PHJMV) ճանաչել օրինական և այն համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Կամոյի փողոց, 1/29 սպասարկման օբյեկտ:
4. Առաջարկել կառույցն իրականացրած Մանե Ստյոպայի Բարսեղյանին (ծնված` 26.01.1986թ.) շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել՝ 1 քմ հողի համար 4441.8 (չորս հազար չորս հարյուր քառասունմեկ դրամ ութ լումա) ՀՀ դրամ և շինության 1 քմ-ի համար` 17721 (տասնյոթ հազար յոթ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, ընդամենը`2079901 (երկու միլիոն յոթանասունինը հազար ինը հարյուր մեկ) ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
5․ Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը (վճարման անդորրագիր, տեղեկանք և կամ քաղվածք) ներկայացնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: