Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿԻ-ի Վայոց ձորի մարզային մասնաճյուղից ստացված արխիվային տեղեկանքը և քաղաքացի Գագիկ Մարտիրոսյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Վաղարշակ Ստեփանի Մարտիրոսյանին (մահացած՝ 16․02․2016թ.) հատկացված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողին (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0154-0001) տրամադրել հետևալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր բնակավայր, Այգեձորի փողոց, 1 հողամաս։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։