 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հոկտեմբերի 2024 թվականի N 671-Ա
ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾԻ ՀԵՏ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 61-Ա որոշումը և 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1.22805 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0354-0044) գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողատեսքի աճուրդում հաղթող ճանաչված Գրիգոր Ռաֆիկի Հովհաննիսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 1.22805 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 470 000 (չորս հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2024 թ. հոկտեմբերի 08
ք. Եղեգնաձոր