Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2025 թվականի N 272-Ա

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 257-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, քաղաքացի Հասմիկ Գուրգենի Սեթյանի դիմումը և կից փաստաթղթերը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Հասմիկ Գուրգենի Սեթյանին հատկացված՝ Գլաձոր բնակավայրի 3-րդ փողոց 30 հողամաս հասցեում գտնվող հողամասի հողհատկացման փաստաթղթային հիմքերը և ճանաչել նրա սեփականության իրավունքը:

2․ Սույն որոշման առաջին կետում նշված հողամասին տալ ճշտված հասցե՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գլաձոր, 3-րդ թաղամաս, 30 հողամաս։

3․ Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 5-ի՝ «Հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին» N 257-Ա որոշումը։

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2025 թ. մայիսի  13
ք. Եղեգնաձոր