Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2021 թվականի N 248

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ համայնք Եղեգնաձոր ք․, Անդրանիկի փողոց 17/13 հասցեում կառուցված  ինքնակամ կառույցի  (ավտոտնակի)  պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 731 -Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005թ.-ի թիվ 2387-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 30․11․2006թ․-ի թիվ 1730-Ն  որոշումների պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 25․12․2020թ․-ի թիվ 103-Ն որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Համայնք Եղեգնաձոր ք․, Անդրանիկի փողոց 17/13 հասցեում գտնվող ըստ չափագրման հատակագծի 17․34 քմ մակերեսով կառուցված  գործառնական նշանակությամբ` ինքնակամ ավտոտնակը և դրա սպասարկման համար առանձնացված 0․00191 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողատարածքը համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական /կցվում է շինության հատակագիծը/: Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք․, Անդրանիկի փողոց 17/13։
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Հրազդան Վազգենի Կոստանյանին (անձնագիր՝ AS0253906, տրված 29.06.2018թ․, 037-ի կողմից): 
  3. Ինքնակամ կառույցն իրականացրած  անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար  սահմանված չափով և կարգով  գումարների վճարումից  և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը /վճարման անդորրագիր, տեղեկանք և կամ քաղվածք/ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Եղեգնաձորի համայնքապետարանի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
  4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել համայնքի ղեկավարին ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու օրվանից: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. սեպտեմբերի  16
ք. Եղեգնաձոր