Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2024 թվականի N 165-Ա

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Սպանդարյան փողոց 38/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 13.91 քմ մակերեսով առևտրի սրահը և 0.00179 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Աշոտ Ասատուրի Մովսիսյանին շինության համար՝ 270 730 (երկու հարյուր յոթանասուն հազար յոթ հարյուր երեսուն) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 51 690 (հիսունմեկ հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 322 420 (երեք հարյուր քսաներկու հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ:

2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2024 թ. փետրվարի  22
ք. Եղեգնաձոր