 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2025 թվականի N 238-Ա
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-211 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով «Եղեգ» բնապահպանա--սոցիալական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների առաջարկը, ինչպես նաև Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 14-ի թիվ 59-Ա որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1279.6899 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը՝ համաձայն հավելվածի, Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցության բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով, սերվիտուտով (սահմանափակ օգտագործման իրավունք) տրամադրել «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը։
2․ «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության հետ կնքել սերվիտուտի պայմանագրեր՝ 8 (ութ) տարի ժամկետով։
3. Սերվիտուտի տրամադրման տարեկան վճար ընդունել` 1 հա-ի համար 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ: Վարձավճարը գանձել յուրաքանչյուր ընթացիկ տարվա մինչև դեկտեմբերի 20-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2025 թ. ապրիլի 25
ք. Եղեգնաձոր