Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2022 թվականի N 222-Ա

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-111-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշմամբ հաստատված Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության 25․09․2015թ․ թիվ 1112-Ն որոշման պահանջները և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 04.05.2022թ.-ի թիվ 4 նիստի եզրակացությունը․

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.  Ճանաչել Մարիա Էդիկի Դովլաթյանին առանց ծնողական խնամքի մնացած երեխա (հիմք՝ նոտարական վավերացմամբ երկու ծնողների համաձայնությունը, բժշկական էպիկրիզը և ներկայացված դիմումը):

2.  Ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Մարիա Էդիկի Դովլաթյանին հատուկ մասնագիտացած մանկատանը տեղավորելու ուղղությամբ։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2022 թ. մայիսի  12
ք. Եղեգնաձոր