Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 150-Ա

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Բագրատ Վոլոդյայի Սաֆարյանի կողմից.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Պ. Սևակի փողոց 1/20 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 55․18 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 52․53 քմ) և 27․6 քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Բագրատ Վոլոդյայի Սաֆարյանին, շինության համար՝ 108 650 (մեկ հարյուր ութ հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 122 600 (մեկ հարյուր քսաներկու հազար վեց հարյուր) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 231 250 (երկու հարյուր երեսունմեկ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ:

2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2025 թ. մարտի  13
ք. Եղեգնաձոր