Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2021 թվականի N 254

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 26․08․2019Թ․-Ի ԹԻՎ 191 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով   <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, <<Վարչատարածքային բաժանման մասին >>Հայաստանի Հանրապետության  օրենքով և հիմք ընդունելով <<Քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի կանոնակարգը հաստատելու մասին>>  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2009թ. հունվարի 19-ի  թիվ 03-Ն հրամանը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Հաստատել Եղեգնաձորի  համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի  26.08.2019թ-ի թիվ 191 որոշումը: 
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. սեպտեմբերի  27
ք. Եղեգնաձոր