Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2025 թվականի N 151-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Գլաձոր գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 15-ի N 2 որոշման քաղվածքը, Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար Լուսինե Կարենի Սանթոյանի կողմից 2025 թվականի մարտի 12-ին հաստատված՝ «Ժառանգությունը փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած լինելու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին» նոտարական ակտը և ժառանգ Հասմիկ Գուրգենի Սեթյանի լիազոր ներկայացուցիչ Հարություն Աշոտի Կարապետյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ճանաչել քաղաքացի՝ Հասմիկ Գուրգենի Սեթյանի (ծնված՝ 05.03.1970թ.), սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 28-րդ փողոց, 47 հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ:

2. Բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը, չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ. համապատասխանում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2025 թ. մարտի  14
ք. Եղեգնաձոր