Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2021 թվականի N 255

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  մասի 24-րդ  կետի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 13․03․2020թ․-ի թիվ 41-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Վիոլետտա Արտաշեսի Վարդանովայի կողմից գնման համաձայնությունը. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Մոմիկի փողոց 6/9 հասցեում գտնվող համայնքային  սեփականություն հանդիսացող 50․18 քմ   մակերեսով բնակելի տունը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0․00607 հա մակերեսով հողատարածքն  ուղղակի վաճառքով վաճառել Վիոլետտա Արտաշեսի Վարդանովային շինության համար 134805 ՀՀ դրամ և հողատարածքի համար  269618 ՀՀ դրամ արժեքով:

2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:  

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին որոշման մասին իրազեկելու պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. սեպտեմբերի  27
ք. Եղեգնաձոր