Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2025 թվականի N 359-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191 հոդվածի երկրորդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձորի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների և հավաքագրման  բաժնի պետի կողմից տրված  զեկուցագիրը, ինչպես նաև վարչական վարույթի շրջանակներում կազմված արձանագրությունը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1. Ա/Ձ Շուշիկ Օհանյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասի՝ այն է առանց թույլտվության հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի իրականացում:

2. Տուգանքի չափը սահմանել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասի  առավելագույնով՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին պատշաճ ծանուցման  պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2025 թ. հունիսի  19
ք. Եղեգնաձոր