Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2022 թվականի N 229-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 20.04.2022Թ.-Ի ԹԻՎ 171-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ մասի, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով հողամասի չափագրման կոորդինատները /հատակագիծը/.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Համայնքի ղեկավարի 20․04․2022թ․-ի «Բնակելի տան, տնամերձ հողամասի եվ օժանդակ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման և հասցե տրամադրելու մասին» թիվ 171-Ա որոշման բովանդակության 1-ին կետի «նկատմամբ»  բառից հետո լրացնել․ «, իսկ ավել օգտագործվող 1168 քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն:»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2022 թ. մայիսի  16
ք. Եղեգնաձոր