ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2023 թվականի N 572-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Վ. Գևորգյան փողոց 1-ին նրբանցք 11/1 հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (բնակելի տուն, բաց պատշգամբ) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների պահանջներով և հիմք ընդունելով Սևակ Խաչատրյանի լիազորված անձ Էմին Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ 849/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Վ. Գևորգյան փողոց 1-ին նրբանցք 11/1 հասցեում գտնվող, քաղաքացի Սևակ Վլադիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28042023-10-0018) հողատարածքում ինքնակամ կառուցված՝ 181.71 քմ ներքին մակերեսով և 234.34 քմ արտաքին մակերեսով շինությունը (բնակելի տուն, բաց պատշգամբ) համարել օրինական (որակավորում ունեցող անձի կողմից չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023DWTR6D):
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Սևակ Վլադիկի Խաչատրյանին (ծնված՝ 16.02.1976թ.), 1քմ շինության օրինականացման համար վճարել` 1673 (մեկ հազար վեց հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ, ընդամենը 392 060 (երեք հարյուր իննսուներկու հազար վաթսուն) ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թ. սեպտեմբերի 27
ք. Եղեգնաձոր