Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2024 թվականի N 168-Ա

ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և հանգուցյալներ՝ Տիգրան և Սիրվարդ Խաչատրյանների ժառանգ  Արթուր Խաչատրյանի կողմից լիազորված Վարդուհի Խաչատրյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հանգուցյալներ՝ Սիրվարդ Արամի Խաչատրյանին (մահացած՝ 11․06․2022թ․) և Տիգրան Մարգարի Խաչատրյանին  (մահացած՝ 25․08․2023թ․) համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 527328վկայական) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք,  գյուղ Գետափ, 20-րդ փողոց, 2-րդ փակուղի, 1/1 հողամաս ։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2024 թ. փետրվարի  26
ք. Եղեգնաձոր