Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2022 թվականի N 228-Ա

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  մասի 24-րդ  կետի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Գևորգ Սամվելի Սարգսյանի կողմից գնման համաձայնությունը. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Ա. Միկոյան փողոց 12/12 հասցեում գտնվող համայնքային  սեփականություն հանդիսացող 21.1 քմ   մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0․00236 հա մակերեսով հողատարածքն  ուղղակի վաճառքով վաճառել Գևորգ Սամվելի Սարգսյանին շինության համար  93722 ՀՀ դրամ և հողատարածքի համար  46469 ՀՀ դրամ արժեքով:

2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:  

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2022 թ. մայիսի  16
ք. Եղեգնաձոր