Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2023 թվականի N 571-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետը և հանգուցյալ  Մայրանուշ Դանիելյանի  ժառանգ Արմեն Դանիելյանի  դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հանգուցյալ Մայրանուշ Գուրգենի Դանիելյանին  սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1809267 վկայական) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 16-րդ փողոց,1-ին փակուղի,1/1 բնակելի տուն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2023 թ. սեպտեմբերի  27
ք. Եղեգնաձոր