Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2023 թվականի N 576-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 107-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր բնակավայրի, Մոմիկի փողոց, 2/18 տնտեսական շինություն հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (տնտեսական շինություն) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումների պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 154-Ն որոշումը և Նորիկ Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը /մտից 1230/.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր բնակավայրի, Մոմիկի փողոց, 2/18 տնտեսական շինություն հասցեում գտնվող ըստ չափագրման հատակագծի 27.83 քմ ներքին մակերեսով և 40.80 քմ արտաքին մակերեսով կառուցված, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (տնտեսական շինություն) և դրա սպասարկման համար առանձնացված 0․00204 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողատարածքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023CQ26QC) համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական: Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր բնակավայր, Մոմիկի փողոց, 2/18 տնտեսական շինություն:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Նորիկ Արտավազդի Սարգսյանին (ծնված՝ 19.10.1961թ.): Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը (վճարման անդորրագիր, տեղեկանք և կամ քաղվածք) ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Եղեգնաձորի համայնքապետարանի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

3. Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 1-ի թիվ 107-Ա որոշումը:

4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2023 թ. սեպտեմբերի  27
ք. Եղեգնաձոր