 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2025 թվականի N 147-Ա
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Անդրանիկ Կարապետյանի կողմից.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Պ. Սևակի փողոց 3/5 ավտոտնակ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 64.67 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 57.76 քմ) և 0.0033 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Հեկտոր Ռոմանոսի Հովհաննիսյանին շինության համար՝ 127 335 (մեկ հարյուր քսանյոթ հազար երեք հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 146 579 (մեկ հարյուր քառասունվեց հազար հինգ հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 273 914 (երկու հարյուր յոթանասուներեք հազար իննը հարյուր տասնչորս) ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2025 թ. մարտի 12
ք. Եղեգնաձոր