Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2025 թվականի N 235-Ա

ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Ռուզաննա Զաքարյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Գ. Նարեկացի փողոց 3 բնակելի շենքին կից, Ռուզաննա Չուբարի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2196564) շինության գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով բնակելի տուն (նկուղային հարկ` 26.7 քմ որպես պահեստ, առաջին հարկը` 27.4 քմ որպես ավտոտնակ, խոհանոց, սանհանգույց-բաղնիք, երրորդ հարկը 24.5` քմ որպես բնակարան), առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության։

2. Սույն որոշման առաջին կետում նշված շինությանը տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Գ. Նարեկացու փողոց, 3/10 բնակելի տուն։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2025 թ. ապրիլի  22
ք. Եղեգնաձոր