 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2025 թվականի N 291-Ա
ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 335-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ և 50-րդ, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետերի պահանջներով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով ավանային սովետի գործադիր կոմիտեի թիվ 3 արծանագրությամբ հաստատված քաղվածքը, Ավագ Հարությունյանի դիմումը և առաջին պետական գրանցման հանգամանքը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Ճանաչել քաղաքացի Ավագ Մարտինի Հարությունյանի (ծնված՝ 30.06.1957թ․) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, 10 բնակելի տուն հասցեում գտնվող 0.08000 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0149-0005) հողամասի նկատմամբ:
2. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք քաղաք Եղեգնաձոր Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, 10 բնակելի տուն:
3.Համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 8-ի N 335-Ա որոշումը ճանաչել անվավեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2025 թ. մայիսի 20
ք. Եղեգնաձոր