Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N x-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ x-Ա


Զեկ. ԱՆԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 240 ՔՄ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը և առաջին պետական գրանցման հանգամանքը.

1. Ճանաչել քաղաքացիներ Սուրիկ Նիկոլայի Բայաթյանի /ծնված`12.11.1950թ./, Իսկուհի Մամբրեի Բայաթյանի /ծնված`05.05.1950թ./, և  Արտակ Սուրիկի Բայաթյանի /ծնված`23.02.1978թ./ սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 7920 քմ վարելահողի նկատմամբ։

2. Սեփականաշնորհման չափի 20 տոկոսից ավել օգտագործվող 240 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Սուրիկ Նիկոլայի Բայաթյանին։

3. 240 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել 8250 /ութ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 30 տոկոսը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner