Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Մոմիկի փողոց 4/6 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27.24 քմ մակերեսով ավտոտնակը և 0․00314 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Հայկ Թորոսի Աղախանյանին շինության համար՝ 53 650 /հիսուն երեք հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 139 500 /մեկ հարյուր եռեսունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: