Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ, 16-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿԻ-ի Վայոց ձորի մարզային մասնաճյուղից ստացված արխիվային տեղեկանքը, առաջին պետական գրանցման հանգամանքը, քաղաքացի Արա Նորայրի Հունանյանի լիազոր ներկայացուցիչ՝ Նարեկ Մինասյանի դիմումը.
1․ Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Արա Նորայրի Հունանյանին (ծնված՝ 30․01․1966թ․) հատկացված՝ Եղեգնաձոր բնակավայրի, Խնձորի այգի թաղամաս, 35 հողամաս հասցեում գտնվող 400 քմ բնակելի կառուցապատման հողի հողահատկացման փաստաթղթային հիմքերը և ճանաչել նրա սեփականության իրավունքը հողաբաժնի չափից ավել օգտագործվող 43.2 քմ հողի նկատմամբ:
2․ Սույն որոշման առաջին կետում նշված ավել օգտագործվող 43.2 քմ հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում:
3․ Սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր քաղաք, Խնձորի այգի թաղամաս, 35 հողամաս։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: