Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգը, հաշվի առնելով, որ Անդրանիկ Վարդանի Բաբայանը 2020 թվականի հոկտեմբերի 14-ին զոհվել է մարտական գործողությունների ժամանակ, ու վերջինիս այրու՝ Հերմինե Կամոյի Այվազյանի կողմից 19.05.2022թ.-ին ներկայացված թիվ 451 դիմումը և ներկայացված փաստաթղթերը.
1. 2020 թվականի հոկտեմբերի 14-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված Անդրանիկի Վարդանի Բաբայանի այրուն՝ Հերմինե Կամոյի Այվազյանին և երեխաներին՝ Սեդա և Էլմիրա Անդրանիկի Բաբայաններին ընդունել բնակարանային պայմանների հաշվառման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: