Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-ին ենթակետի պահանջներով.
1. Համայնքի ղեկավարի 29․12․2021թ․-ի <<ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 363 որոշման բովանդակության 1-ին կետը փոփոխել և շարադրել <<2022 թվականի հունվարի 26-ից Երվանդ Վահեի Գալստյանին նշանակել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական ղեկավար։>> խմբագրությամբ։
2․ Համայնքի ղեկավարի 29․12․2021թ․-ի <<ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 363 որոշման բովանդակության 2-րդ կետը փոփոխել և շարադրել <<2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։>> խմբագրությամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։