Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հուլիսի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, Եղեգնաձորի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 30-ի N 5 որոշման քաղվածքը, Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար Լուսինե Կարենի Սանթոյանի կողմից 2025 թվականի հուլիսի 16-ին հաստատված՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (ժառանգական գործերի համար՝ Ժ/Գ229/2025 և Ժ/Գ230/2025), ժառանգ Վահե Գագիկի Զաքարյանի դիմումը և առաջին պետական գրանցման հանգամանքը.

1. Ճանաչել քաղաքացիներ՝ Գոհարիկ Ալբիկի Հակոբյանի և Վահե Գագիկի Զաքարյանի սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Կամոյի փողոց, 30 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների (մառան, սանհանգույց, ծածկ) և ավել օգտագործվող 58․4 քառ. մ հողի նկատմամբ (կադաստրային ծածակագիր՝ 10-001-0128-0007):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավել օգտագործվող 58․4 քառ. մ հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

3. Բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը, կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ. համապատասխանում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մարինե Հովհաննիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝30cee3a4-84d5-4140-9e91-bdcc8ae377d3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner