Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Արման Նազարյանի դիմումը.
1․ Քաղաքացի Արման Աշոտի Նազարյանին (ծնված` 10.10.1977թ.) սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնքի, Մալիշկա բնակավայրում գտնվող 10-032-0163-0021 կադաստրային ծածկագրով 0.1524 հա մակերեսով անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2346424) տրամադրել հետևյալ ճշտված հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 28-րդ փողոց, 9 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։