Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետը և քաղաքացի Զոհրա Մարգարյանի դիմումը.
1․ Քաղաքացիներ Զոհրա Վաչագանի Մարգարյանին /ծնված՝ 05․07․1954թ․/, Արթուր Սեյրանի Բարսեղյանին /ծնված՝ 19․09․1980թ․/, Թաթուլ Սեյրանի Բարսեղյանին /ծնված՝ 08․07․1982թ․համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1372486) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գլաձոր, 33-րդ փողոց,3-րդ փակուղի, 11 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: