Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ.-ի թիվ 1730-Ն որոշումը, հողամասի չափագրման կոորդինատները /հատակագիծը/, ինչպես նաև Գագիկ Շավարշի Աղաբաբյանի կողմից ներկայացված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 453 վկայագիրը․
1. Ճանաչել Գագիկ Շավարշի Աղաբաբյանի սեփականության իրավունքը համայնք Եղեգնաձոր ք․, Գլաձորյան 1-ին փողոց, 4-րդ նրբանցք տուն 4 հասցեում գտնվող անհատական բնակելի տան, օժանդակ կառույցների, տնամերձ հողամասի և դրան կից ավել օգտագործվող 300 քմ սահմանազատված հողամասի նկատմամբ:
2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001թ․-ը և բավարարում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից: