Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշման պահանջները.
1. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 10-032-0260- կադաստրային ծածկագրերով, գյուղատնտեսական նշանակության 0.56696 հա ընդհանուր մակերեսով հողը՝ որից 0.06201 հա մակերեսով վարելահող, և 0.50495 հա մակերեսով այլ հողատեսք, և գյուղատնտեսական նշանակության 0.55504 հա ընդհանուր մակերեսով հողը, որից՝ 0.05728 հա մակերեսով վարելահող, և 0.49776 հա մակերեսով այլ հողատեսք, գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: