Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 1-ին հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունը և ԱՁ Աշոտ Գրիգորյանի հայտը․
1․ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում գտնվող «Գետափ» ռեստորանային համալիրում հանրային սննդի կազմակերպման և իրացման համար ԱՁ Աշոտ Գրիգորյանին տալ թույլտվություն՝ 2025 թվականի համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: